Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վարկաբեկման գործընթաց

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վարկաբեկման գործընթաց
08.07.2013 | 18:29

Քաղաքական գործընթացների մեջ կուսակցությունները, որպես գործիք, ժամանակին ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:
Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ դրանք, այսպես, թե այնպես, հանդիսանում էին կարևորագույն առանցք՝ քաղաքական պրոցեսների, քաղաքական գաղափարների՝ գեներացման, զարգացման ղեկը պահելով իրենց ձեռքում:
Հասարակական մտածողության փոփոխությանը զուգահեռ, կուսակցությունների մեջ ընդգրկված անհատներով սկսվեց կուսակցությունների վարկաբեկման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ հակառակ պրոցեսը. կուսակցությունները սկսեցին վարկաբեկել անհատներին, արդյունքում ստեղծված փակուղուց շահեցին սոցիալական մի քանի շերտերի ներկայացուցիչներ, որոնք ընդհանուր աղերս չունեին քաղաքականության հետ:
Արսենալում ունենալով բացառապես նյութական միջոցներ, նշված շերտերի ներկայացուցիչներն աստիճանաբար սկսեցին ներազդել քաղաքական պրոցեսների հետագա ընթացքի վրա՝ հասարակությանը կանգնեցնելով փաստի առաջ՝ ամայացած քաղաքական համակարգին դեմ հանդիման:
Ինչու չէ, նման զարգացումները սնուցվում, ուժ են ստանում հասարակական տրամադրություններից, որոշ չափով նաև՝ ակնկալիքներից:
Հասարակությունն ինքն է փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել առավել էֆեկտիվ գործիքներ՝ իր կյանքի որակը էապես փոխելու համար՝ մոռանալով մի շատ պարզ բան, որ տվյալ դեպքում ամենալավ գործիքը հենց ինքն է:
Բայց դե մենք չենք սիրում, չէ՞, ինքներս գործ անել, մեզ միշտ թվացել է, որ մեր գործերը մեզանից լավ անում են ու կանեն ուրիշները:

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ